Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրի արևելքում ուժային գործողության ընթացքում 210 զոհվածների մասին
Աշխարհ
Ուկրաինայի արևելքում ուժային գործողության անցկացման ընթացքում դիարաններ են տեղափոխվել 210 մարդու, այդ թվում` 14 երեխայի մարմին: Այդ մասին հայտնել է Հանրապետության առողջապահության նախարար Օլեգ Մուսին:
Նա նաև նշել է, որ հունիսի 10-ին Լուգանսկի և Դոնեցկի մարզերում դիարաններ են բերվել 50 զոհվածների մարմիններ: Դրա հետ մեկտեղ նախարարը չի ճշտել, թե ինչ կորուստներ են կրել ուժայինները և աշխարհազորայինները և քանի զոհ կա խաղաղ բնակիչների շրջանում:
Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում ուժային գործողությունն սկսվել է ապրիլի կեսին, հաղորդել է «Ինտերֆաքսը»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան