Եթե Կիևը մերժում է գազի վերաբերյալ ՌԴ-ի առաջարկը, ապա մենք անցում կկատարենք բոլորովին այլ փուլ. Պուտին
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, եթե Ուկրաինան մերժում է գազի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը, ապա հարաբերությունները կտեղափոխվեն այլ փուլ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կարծում եմ, որ մեր համագործակցության առաջարկներն ուղղված էին Ուկրաինայի տնտեսության աջակցությանը, նրա համար բավականին դժվար ժամանակահատվածում: Եթե մեր առաջարկությունները մերժվում են, ապա մենք անցում ենք կատարում բոլորովին այլ փուլ: Դա մեր ընտրությունը չէ, մենք չենք ցանկանում այն և եթե այդպես է, ապա մենք կսկսենք ապրել այլ հարթության վրա»,- ասել է Պուտինը:
Նշենք, որ Ուկրաինայի իշխանությունները Եվրոպական միության մասնակցությամբ եռակողմ բանակցությունների ընթացքում մերժել են ռուսական կողմի` գազի գինը զեղչելու վերաբերյալ առաջարկը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան