Իսպանիայի խորհրդարանը Խուան Կառլոս թագավորին թույլ է տվել հրաժարվել գահից
Աշխարհ
Իսպանիայի Կոնգրեսը ձայների մեծամասնությամբ հունիսի 11-ին որոշում է ընդունել, որի համաձայն՝ Իսպանիայի միապետ Խուան Կառլոսը կարող է հրաժարվել գահից:
Որոշումն ընդունելուն «կողմ» է քվեարկել 299 պատգամավոր, «դեմ»՝ 10-ը, 23 խորհրդարանականներ ձեռնպահ են մնացել:
Իսպանիայի 76-ամյա թագավորը հօգուտ որդու՝ Ֆիլիպեի գահից հրաժարվելու մասին հայտարարել է հունիսի 2-ին: Միապետը նշել է, որ որոշել է իր գահը հանձնել որդուն, քանի դեռ նա բավականին երիտասարդ է: «Չեմ ցանկանում, որ որդուս երիտասարդությունը թառամի սպասելով, ինչպես այքայազն Չառլզը»,- ասել է թագավորը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան