ԵԱՀԿ-ն Լուգանսկում դադարեցրել է մոնիթորինգը
Աշխարհ
Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության դիտորդների խումբը դադարեցրել է Լուգանսկի մոնիթորինգը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:Այս մասին հայտնում է interfax-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ-ի հաղորդագրությունը:
«Լուգանսկում իրավիճակը մնում է լարված և անվտանգության նկատառումներից ելնելով է դադարեցվել մոնիթորինգը քաղաքում»,- ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարությունում:
Համաձայն ԵԱՀԿ առաքելության հաշվետվության՝ Դոնեցկում անվտանգության հետ կապված իրավիճակը մնում է առանց նշանակալի փոփոխությունների: Այժմ Ուկրաինայի արևելքում անջատողականներն իրենց մոտ են պահում ԵԱՀԿ դիտորդների երկու խումբ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան