Նախիջևանում պետական հաստատություններում աշխատող կանանց արգելվել է կարճաթև վերնաշապիկ հագնել
Աշխարհ
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավարության որոշումով պետական հաստատություններում աշխատող կանայք պետք է երկար թևերով վերնաշապիկներ կրեն: Այս մասին, ինչպես հաղորդում է հայտնում է axar.az-ը` վկայակոչելով Նախիջևանի բնակիչներին:
Նրանց խոսքով` իշխանության ներկայացուցիչներն ասել են, որ դրա հետ միասին շուտով նման արգելք կդրվի նաև մյուս հատվածներում աշխատող կանանց առջև:
Դրանից առաջ Նախիջևանի իշխանությունն ուսումնական հաստատություններում աշխատող կանանց արգելել էր ներկել մազերը, կապրոնե գուլպաներ հագնել, կարճ կիսաշրջազգեստ և դեկոլտե զգեստներ կրել:
Ժամանակ առաջ Նախիջևանում կարճաթև վերնաշապիկներ հագնել արգելվել էր նաև տղամարդկանց:
Նախիջևանի գերագույն խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Հուսեին Ասգերովը կայքին հրաժարվել է մեկնաբանել իշխանությունների այդ որոշումը:
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովը «Լրագրողներն առանց սահմանների» միջազգային կազմկերպության կողմից մտցվել էր «մամուլի գիշատիչների» համաշխարհային ցուցակի մեջ: 2012 թվականին Թալիբովը Նախիջևանում արգելել էր աբորտները, 2013 թվականին արգելել էր Նախիջևանի տարածքում առևտրային օբյեկտները կոչել արտասհմանյան հնչողությամբ անուներով, իսկ 2014 թվականին արգելել էր Նախիջևանի տարածքում հեռարձակել արտասահմանյան երաժշտությունև փակել էր ինտերնետ-ակումբները:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները վաղուց Նախիջևանը անվանում են «Ադրբեջանի սև կղզի»: Տեղացի իրավապաշտպանները նշում են, որ ինքնավարությունը Բաքվի իշխանությունների համար դարձել է մարդու իրավունքների խախտման լաբորատորիա: Նախիջևանում փորձված` ընդդիմությանև քաղաքացիական ակտվիստների վրա բռնաճնշումները, կտտանքները տարածվում են ամբողջ հանրապետությունում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան