Հնարավոր է` Տիմոշենկոն համագործակցել է հանցավոր աշխարհի հետ. WikiLeaks
Աշխարհ
Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն` լինելով «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» ընկերության ղեկավարը, հնարավոր է` համագործակցել է քրեական հեղինակություն Սեմյոն Մոգիլևիչի հետ: Այս մասին ասվում է WikiLeaks-ի նյութերում:
Կիևում ԱՄՆ դեսպանի հաղորդագրությունում, որն ուղղել է Վաշինգտոնը 2006 թվականին, ասվում է, որ Տիմոշենկոն կարող էր կապված լինել Ուկրաինայում կազմակերպված հանցավորության հետ: ԱՄՆ դեսպանատունը վկայակոչում է «Украинская правда» կայքը, որտեղ ասվում է, որ ՈւԱԾ-ից գործարար Սեմյոն Մոգիլևիչի մասին տեղեկությունն ապօրինաբար անհետացել է Տիմոշենկոյի` այն ժամանակ կողմնակիցներ Ալեքսանդր Տուրչինովի և Անդրեյ Կոժեմյակինի կողմից:
«Տեղեկությունը կարող էր ջնջվել, քանի որ այնտեղ էին գտնվում Տիմոշենկոյի մրցակիցների հեռախոսազրույցների ապօրինի գաղտնալսումները»,- ասվում է WikiLeaks-ի հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան