Լավրովը Քերիի հետ քննարկել է Ուկրաինայում հակաահաբեկչական գործողությունների դադարեցման մասին
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում հակաահաբեկչական գործողության դադարեցման մասին: Այս մասին գրում է ria.ru-ն:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Կիևի կողմից Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման, հրադադարի պայմանների համաձայնեցման, մարդասիրական լուրջ խնդիրների լուծման և համազգային երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Հաղորդվում է նաև, որ բանակցությունների հիմքը եղել են Ուկրաինայում հակամարտող կողմերի անմիջական բանակցությունները` խաղաղության համար պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան