Նախիջևանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ 8 մարդ է վիրավորվել
Աշխարհ
Բաքվից Նախիջևան թռչող պետական AZAL ավիաընկերության 180 ուղևորներով Boeing-757 ինքնաթիռը հունիսի 11-ի երեկոյան Նախիջևանում վայրէջքի ժամանակ հանկարծակի կտրուկ ներքև է գնացել, իսկ հետո` վերև: Արդյունքում մի քանի ուղևորներ ընկել են նստատեղերից և բախվել իրար: Տարբեր տվյալներով` 5-8 մարդ վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է ադրբեջանական qafqazinfo.az լրատվական կայքը:
Տեղի ունեցածի պատճառը պարզ չէ: Ավիամասնագետների կարծիքով` ամենայն հավանականությամբ, ինքնաթիռն ընկել է օդի ուժեղ մրրկային գոտի:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան