Նախիջևանում ադրբեջանական բանակի զինվոր է վիրավորվել
Աշխարհ
Նախիջևանի ինքնավար հանրապետության Քենգերլիի շրջանում բանակային «ԿԱՄԱԶ» տեսակի բեռնատար ավտոմեքենան բախվել է մարդատար ավտոմեքենային: Արդյունքում մարդատար ավտոմեքենայի մեջ գտնվող մարդկանցից երեքը տեղում զոհվել, երկուսն էլ վիրավորվել են: Զոհվածներից մեկը երեխա է: Այս մասին հունիսի 11-ի երեկոյան հայտնել է APA լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է փաստը` հավելելով, որ մեկ զինծառայող վիրավորվել է:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2014 թվականի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 41 զինծառայող, որոնցից 32-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 69 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան