Մեծ Բրիտանիայում ստեղծել են աշխարհի ամենամեծ հեռուստացույցը
Աշխարհ
Titan Screens բրիտանական ընկերությունն ստեղծել է 370 դյույմ (9,4 մետր) անկյունագծով աշխարհի ամենամեծ հեռուստացույցը: Այդ մասին հունիսի 12-ին հաղորդել է NBC հեռուստաալիքը:
Հսկայական էկրանով հեռուստացույցն իր չափերով նախորդ ռեկորդակրից առաջ է անցել 20 ֆուտով (մոտավորապես 6 մետրով): Դրա արժեքը 1,6 մլն դոլար է:
Հսկայական ապարատը հավաքել են ձեռքով, քանի որ գործարաններից ոչ մեկն ի վիճակի չէ ապահովել դրա մեքենայական հավաքումը:
Ըստ էության, Titan Screen-ի էկրանն իրենից ներկայացնում է միավորված մի քանի փոքր էկրան: Ներկայումս գոյություն չունի աշխատող Titan Screen-ի պատկերը: Սակայն հայտնի է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության կապակցությամբ այն տեղադրելու են Կաննի շենքերից մեկի տանիքին:
Ընկերությունը հավաքել է 4 հեռուստացույց, որոնցից երկուսն արդեն վաճառել է: Հեռուստացույցի արժեքը ժամանակին վճարելու դեպքում ընկերությունը պարտավորվում է հեռուստացույցն աշխարհի ցանկացած վայր հասցնել երեք շաբաթվա ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքսը»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան