Պայթյուն է որոտացել Դոնեցկի ածխահանքերից մեկում. ինը հանքագործի ճակատագիրն անհայտ է
Աշխարհ
Պայթյուն է որոտացել Ուկրաինայի Դոնեցկի մարզի «Գրանտ Ինվեստ Պլյուս» ՍՊԸ-ի ածխահանքում: Ներկայումս ինը հանքագործների ճակատագիրն անհայտ է: Այդ մասին հաղորդել է «Ուկրինֆորմը»՝ հղում անելով Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը:
«Շախտյորսկի շրջանի Կիրովսկոյե քաղաքի «Գրանտ Ինվեստ Պլյուս» ՍՊԸ-ի ածխահանքում հունիսի 12-ին ժամը 03:39-ին 300 մետր խորության վրա գազաօդային խառնուրդի պայթյուն է որոտացել առանց հետագա բռնկման: Պայթյունի պահին ածխահանքում գտնվում էր ինը հանքագործ, որոնց ճակատագիրն անհայտ է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ներկայումս որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան