«Ուկրաինացիների համար մինչև տարեվերջ կարող են վերացվել եվրաայցագերը». Տոմբինսկի
Աշխարհ
Ուկրաինայում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին հայտարարել է, որ արդեն մինչև այս տարվա վերջն Ուկրաինան կարող է անայցագիր ռեժիմի հասնել Եվրամիության հետ: Այս մասին հունիսի 12-ին նա ասել է «Ասոցացման համաձայնագրի իրագործումը. ինչի՞ց սկսել» միջազգային խորհրդաժողովում, հաղորդում է «Ուկրինֆորմ»-ն:
Հիշեցնենք, որ Գերագույն ռադան ընդունել է չորս օրենք, որոնք Ուկրաինային անհրաժեշտ են Եվրամիության երկրների հետ այցագրային ռեժիմի պարզեցման համար:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները և Եվրամիության ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ օրենքների ընդունումից հետո Ուկրաինան Եվրամիության երկրների հետ անայցագիր ռեժիմ ձևակերպելու հնարավորություն կստանա 2015 թվականի սկզբին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան