Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձևի նախագիծ կմտցնի Ուկրաինայի իրադրության վերաբերյալ
Աշխարհ
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձևի ևս մեկ նախագիծ կներկայացնի Ուկրաինայի իրադրության վերաբերյալ: Այդ մասին հունիսի 12-ին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք Նյու Յորքում մեր դեսպան Վիտալի Չուրկինին հանձնարարել ենք Ուկրաինայի իրադրության վերաբերյալ բանաձևի նախագիծ ներկայացնել Անվտանգության խորհրդին, որովհետև ավելի ու ավելի մեծ տագնապ է առաջացնում որևէ առաջընթացի բացակայությունը այն ջանքերում, որոնք գործադրվում են բռնությունների, մարտական գործողությունների, նախևառաջ պատժիչ գործողության դադարեցման համար»,-լրագրողներին ասել Լավրովը:
Նա նաև նշել է, թե Մոսկվան այն կարծիքին չէ, որ ժամանակն է՝ խաղաղապահ ուժեր մտցնել Ուկրաինա: «Խաղաղապահ ուժերի մասին մենք չենք խոսում: Չենք կարծում, որ բանը դրան է հասել»,-հավելել է նախարարը: Նրա համոզմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեռ պահպանում է վստահության պաշարը, որը հարկավոր է օգտագործել:
«Ամեն ինչ ուկրաինական կողմի ձեռքում է: Մենք գիտենք, որ երկրի հարավ-արևելքում գործող աշխարհազորայինները պատրաստ են դադարեցնելու կրակը, բայց առաջին քայլը, բոլոր կանոնների համաձայն՝ պետք է անեն Կիևի իշխանություններն այն բանից հետո, երբ տեղի ունեցավ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնակալման արարողությունը»,-հայտարարել է Լավրովը:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Մոսկվան պահանջում է անհապաղ հետաքննել Ուկրաինայում հրկիզիչ ռումբերի և արգելված մյուս զինատեսակների կիրառումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան