Freedom House-ը Ադրբեջանին ավտորիտար է անվանել
Աշխարհ
Մարդու իրավունքների պաշտպանության Freedom House հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 29 երկրներում անցկացված վերլուծական զեկույցում Ադրբեջանը դասվել է ավտորիտար երկրների շարքը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Freedom House-ն առաձնացնում է 7 պարամետր, որոնց մեջ նշվում են քաղաքացիական հասարակության, ընտրական գործընթացի, ԶԼՄ-ների վիճակը, կոռուպցիայի մակարդակը և այլ որոշիչ գործոններ:
Զեկույցի ներկայացրած ավտորիտար ռեժիմների խումբ են մտել Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան