Ուկրաինայի արևելքի աշխարհազորայինները անհայտ պայմաններում ծանր զրահատեխնիկա են ձեռք բերել. Ուկրաինայի ՆԳՆ
Աշխարհ
Ինչպես հաղորդում է svoboda.org-ը, Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Սնեժնի քաղաքում աշխարհազորայիները ձեռք են բերել երկու միավոր ծանր տեխնիկա:
«Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Սնեժնի քաղաքում աշխարհազորայիները երկու Т-72 տանկ են ձեռք բերել»,- հայտնել են տեղի բնակիչները՝ գրելով իրենց Twitter-յան միկրոբլոգներում, իսկ ավելի ուշ այս տեղեկությունը հաստատեց «Տեղեկատվական դիմադրություն» խմբի ղեկավար Դմիտրի Տիմչուկը, ով համագործակցում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետ:
Դոնեցկի և Լուգանսկի աշխարհազորայինները վերջին մի քանի օրվա ընթացքում վերահսկողություն են սահմանել Ռուսաստանի հետ սահմանի անցակետերում:
Ավելի վաղ, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր հերթին հայտարարել է Ռուսաստանից ռազմական շարասյան` Ուկրաինա մուտք գործելու մասին` գրավված անցակետերի միջոցով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան