ԴԺՀ-ի ղեկավար Պուշիլինը հայտնել է, որ Ավակովը փորձել է պայմանավորվել իրենց հետ
Աշխարհ
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը փորձել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունների հետ պայմանավորվածության գալ` հրադադարի շուրջ: Այս մասին տեղեկանում ենք ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինի հայտարարությունից:
«Մենք համաձայնել էինք հրադադարին և համաձայնեցրել էինք այդ հարցը: Հաջորդ փուլը պետք է լիներ Սլավյանսկ քաղաքում հումանիտար միջանցքի բացումը: Հետո նա ինձ SMS է ուղարկել այն մասին, որ կրակը դադարեցնելու հրահանգը ստացված է: Սակայն հաջորդ իսկ գիշերը Սլավյանսկ քաղաքը պարբերաբար գնդակոծության է ենթարկվել, իսկ հումանիտար միջանցքն այդպես էլ չի բացվել մեզ համար»,- ասել է նա:
Պուշիլինը նաև հայտնել է, որ արդեն իմաստ չի տեսնում շարունակել խաղաղ բանակցությունները։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան