ԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունը Նավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել են Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին Պուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր Լերչեկին ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Դոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասին Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ 

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Օբամային կանգնեցնել Հալեպի ոչնչացումը

Աշխարհ

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով միջամտել ու դադարեցնել բռնությունները և աջակցել Հալեպում անպաշտպան և բռնությունների զոհ դարձած քաղաքացիներին:

Օբամային ուղղված բաց նամակում Խաչիկյանը շեշտել է, որ Հալեպը գտնվում է ջիհադականների բանակի կրակահերթերի տակ: «Այն պահին, երբ ես Ձեզ նամակ եմ գրում, Հալեպը գտնվում է պաշարման մեջ և ծանր հրթիռներն անխնա կրակ են արձակում և կործանում տներ, եկեղեցիներ, դպրոցներ, բժշկական հաստատություններ և գործարաններ: ԱՄՆ-ի ոխերիմ թշնամի Ալ-Քայիդա ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները, լուրջ աջակցություն ստանալով Թուրքիայից, անխնա ոչնչացնում են Հալեպի դարավոր հայկական թաղամասերը: Հալեպի բնակչությունը մնացել է անօթևան, վիրավորներին չեն կարողանում արյուն ներարկել, բնակիչները չունեն տուն, սնունդ, ջուր և որևէ միջոց, որպեսզի կարողանան իրենց պաշտպանել: Նրանք պատանդ են պատերազմող կողմերի միջև և գտնվում են ծայրահեղականների թիրախում: Ամերիկյան հանրությունը չի կարող և չի ընդունում ԱՄՆ անգործությունն այս հարցում այն պահին, երբ Հալեպը ենթարկվում է դաժան ոչնչացման»,- ասված է նամակում: Դիմելով Օբամային, Խաչիկյանը շեշտել է, որ սովորական դիվանագիտության պահը չէ: Անկախ հանգամանքից, թե ինչպիսին է դիրքորոշումը սիրիական ճգնաժամի վերաբերյալ, ամերիկացիները չեն կարող ձեռքերը ծալած նստել այն ժամանակ, երբ Հալեպը մահվան ճիրաններում է:

«Խնդրում ենք Ձեզ օգտագործել ձեր ամբողջ ուժը` վերջ տալու այս բռնություններին: Ալ-Քայիդա ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների կողմից անընդհատ շարունակվող բռնությունները պետք է դադարեցվեն: Հալեպը պետք է փրկվի: Չի կարող լինել արդարացում, թե դա պատերազմի շարունակություն է, երբ այնտեղ մարդիկ արնաքամ են լինում: Հետևանքները նրանք կկրեն, եթե մենք այժմ քայլեր չձեռնարկենք, որպեսզի կանխենք հանցագործությունը»,- ասված է նամակում: Հալեպի փրկության համար ամերիկահայ համայնքն առաջարկում է Օբամային` հրավիրել արտահերթ նիստ հայ համայնքի ներկայացուցիչների և հայկական տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ և քննարկել Հալեպի փրկության գործողությունների ծրագիր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել
Ամենադիտված