Յանուկովիչը կնոջ հետ ապրում է Սոչիում
Աշխարհ
Ինչպես հայտնում է Вести.ru-ն, Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը կնոջ հետ բնակություն է հաստատել ռուսական Սոչի քաղաքում: Այդ մասին հայտնել է Մոսկվայի Հյուսիսային վարչական շրջանի նախկին թաղապետ Օլեգ Միտվոլը` վկայակոչելով սեփական աղբյուրները:
«Նա իր քաղաքացիական կնոջ` Լյուբով Պոլեժայի հետ, բնակվում է Սոչիում, այլ տեղեկությունների չեմ տիրապետում»,- հավելել է Միտվոլը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն իշխանափոխությունից հետո լքել էր երկիրը և նրա պարտականությունները ժամանակավորապես կատարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ