Ավստրիայի արտգործնախարարը զգուշացրել է Էրդողանին
Աշխարհ
Ավստրիայի 28-ամյա արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կրուզը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բացահայտ կերպով զգուշացրել է, որ չի կարող մասնատել ավստրիական հասարակությանը: Ավստրիական «Օստերռայխ» թերթին տված հարցազրույցում ԱԳՆ երիտասարդ ղեկավարը զգուշացրել է Էրդողանին, թե նա ինչպես պետք է խոսի իր հայրենակիցների հետ առաջիկա օրերին Ավստրիա կատարելիք այցի ժամանակ:
«Բացահայտ կերպով զգուշացնում եմ Էրդողանին, որ չի կարող մասնատել ավստրիական հասարակությանը: Ինտեգրացիան զգայուն խնդիր է: Սխալ խոսքը մեզ հետ է տանում և թունավորում մթնոլորտը: Էրդողանի անելիքը պետք է սահմանափակվի նրանով, որ այստեղի թուրքերին խորհուրդ տա սովորել գերմաներեն և հավատարիմ լինել Ավստրիային: Իսկ եթե նա խոսի այնպես, ինչպես Գերմանիայում էր խոսել, դա միայն կվնասի ավստրիաբնակ թուրքերին»,- ասել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը:
Էրդողանը մարտի սկզբին Քյոլն կատարած այցին Գերմանիայի թուրքական համայնքի հետ հանդիպման ժամանակ բացահայտ կերպով զբաղվել էր օգոստոսին Թուրքիայում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունը պաշտպանելու օգտին քարոզչությամբ: Իսկ անցյալ տարի պաշտոնական այցով Գերմանիա կատարած այցին գերմանաբնակ թուրքերին խորհուրդ էր տվել օգտվել գերմանական արժեքներից, ինտեգրվել գերմանական հասարակությանը, բայց աշխատել Թուրքիայի օգտին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան