Պորոշենկոն հանձնարարել է Դոնեցկի մարզային վարչակազմի աշխատանքը ժամանակավորապես տեղափոխել Մարիուպոլ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դոնեցկի մարզային պետական վարչակազմի (ՄՊՎ) ղեկավար Սերգեյ Տարուտային հանձնարարել է մարզային պետվարչակազմի աշխատանքը ժամանակավորապես տեղափոխել աշխարհազորայիններից ազատագրված Մարիուպոլ քաղաք: Այդ մասին հաղորդել է «Ուկրինֆորմը»` հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
«Ուկրաինացի զինվորականների հերոսության շնորհիվ` Մարիուպոլում իրադրությունը կայունացել է: Այդ կապակցությամբ նպատակահարմար եմ համարում այստեղ տեղափոխել Դոնեցկի ՄՊՎ-ի աշխատանքը»,- նշել է նախագահը:
Նա ընդգծել է, որ Դոնեցկի ՄՊՎ-ն նոր վայրում վարչական գործառույթների կատարմանը պետք է ձեռնամուխ լինի արդեն այսօր՝ հունիսի 13-ին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան