Ուկրաինացի ուժայինները մինչև վաղը կփակեն ՌԴ-ի հետ սահմանի «բոլոր բաց անցքերը»
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի արևելյան պետական սահմանը մինչ վաղը երկրի Ազգային գվարդիայի կողմից պետք է փակվի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։
«Ուկրաինական իշխանությունները մեղադրում են ՌԴ-ին` ահաբեկիչներ ուղարկելու համար, սակայն Մոսկվայում այդ լուրերը հերքում են։ Կիևը սահմանի անհանգիստ իրավիճակի պատճառով որոշել է ժամանակավորապես փակել 8 սահմանային անցակետ»,- ասել է Գերաշչենկոն։
Անտոն Գերաշչենկոն նշել է նաև, որ այդ մարտերի ընթացքում աշխարհազորայիններն էական կորուստներ են ունեցել:
«Մինչև վաղը՝ հունիսի 14-ը, պետական սահմանն ամբողջությամբ կփակվի»,- ավելացրել է նա։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան