Սիրիական բանակը Քեսաբում ևս մեկ բարձունք է գրավել
Աշխարհ
Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Քեսաբի մերձակայքում գտնվող 803-րդ բարձունքի վրա: Ինչպես հաղորդում է «Ալ Մայադին» կայքը, այդպիսով Քեսաբի մերձակայքում սիրիական բանակը փակել է զինյալների` դեպի Նաբաա ալ Մար ճանապարհը: Տեղի ունեցած բախումների հետևանքով զինյալները լուրջ վնասներ են կրել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը հսկողություն է հաստատել Քեսաբի մերձակայքում գտնվող 714-րդ բարձունքի վրա, որը գտնվում է 45-րդ բարձունքի արևելյան հատվածում:
Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին` Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Քեսաբահայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի հայկական եկեղեցու սրահներում, հարազատների կամ վարձով բնակարաններում:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան