Ուկրաինան հրաժարվեց ԱՊՀ-ն նախագահելուց
Աշխարհ
Ուկրաինայի կառավարությունը չեղյալ է հայտարարել 2014 թվականին ԱՊՀ-ում հանրապետության նախագահությունն ապահովելու վերաբերյալ իր կարգադրությունը: Այդ մասին հունիսի 13-ին հաղորդել է երկրի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:
«Ուժը կորցրած ճանաչել «2014 թվականին ԱՊՀ-ում հանրապետության նախագահությունն ապահովելու մասին» կառավարության հունվարի 9-ի կարգադրությունը»,-ասված է փաստաթղթում:
Մայիսի վերջին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշել էր ԱՊՀ-ից երկրի դուրս գալու և կազմակերպությունում իր նախագահությունը դադարեցնելու գործընթաց սկսել, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ