Ուկրաինացի զինվորների կողմից ՌԴ-ի հետ պետական սահմանը խախտելու փորձերը չեն նպաստի զինված հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Մոսկվան Ռուսաստանի սահմաններին ուկրաինական զրահամեքենաների առկայությունը գնահատում է որպես միջազգային իրավունքի հիմնարար դրույթների կոպիտ խախտում: Այս հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Հունիսի 13-ին ուկրաինացի զինվորները խախտել էին ՌԴ-ի հետ պետական սահմանը Ռոստովի մարզի Միլերով քաղաքի մոտ:
«Մոսկվան Ռուսաստանի սահմաններին ուկրաինական զրահամեքենաների առկայությունը գնահատում է որպես միջազգային իրավունքի հիմնարար դրույթների կոպիտ խախտում, որը չի նպաստի Ուկրաինայի հարավ-արևելքում զինված հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմը պահանջել է դադարեցնել նմանօրինակ սադրանքները, որոնք խաթարում են նոր սկսվող երկխոսությունը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան