Լուգանսկում օդուժի ինքնաթիռի խփման արդյունքում զոհվել է 49 մարդ. ուկրաինացի ուժայիններ
Աշխարհ
Ուկրաինայի արևելյան շրջանների հատուկ գործողություններում ներգրավված ուկրաինացի զինվորականները հայտնում են, որ 49 մարդ է զոհվել ռազմական Իլ-76 օդանավի անկումից, որը խփվել էր Լուգանսկում` աշխարհազորայինների կողմից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ըստ նախնական տվյալների` Լուգանսկում աշխարհազորայինների կողմից խփված Իլ-76 օդանավի միջադեպի արդյունքում զոհվել է ուկրաինացի 49 զինվորական»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Ուկրաինայի օդուժի ռազմատրանսպորտային Իլ-76 օդանավը Լուգանսկի օդանավակայանում վայրէջքի պատրաստվելիս խփվել է աշխարհազորայինների կողմից. այս լուրը հաստատել է Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայությունը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան