Ռուսաստանում ձերբակալվել է «օրենքով գող» Գիզոն
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գող» և հանցավոր աշխարհում հայտնի Գիզոյին: Այս մասին հայտնում է interfax-ը` վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ-ն:
«Կալանավորվել է «օրենքով գող», բնիկ վրաստանցի, 36-ամյա, քրեական աշխարհում հայտնի Գիզոն: Նա ձերբակալվել է Մերձմոսկվայի Օդինցովսկի շրջանում: Այժմ քննարկվում է նրան Վրաստան արտաքսելու հարցը: Արտաքսումը կիրականացվի, երբ կստուգվի նրա հնարավոր մասնակցությունը ՌԴ տարածքում տեղի ունեցած հանցագործություններին»,- ասվում է ՌԴ-ի ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Ըստ տվյալների՝ Գիզոն անօրինական է գտնվել Ռուսաստանի տարածքում:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան