Իրանը «Վեցյակի» հետ պայմանավորվածության է եկել. կվերացվեն պատժամիջոցները
Իրան
Ինչպես հայտնում է ria.ru-ն, իրանական կողմը միջուկային ծրագրի հետ կապված պայմանավորվածության է եկել միջազգային միջնորդների հետ, ըստ որի` Իրանը շարունակելու է ուրանի հարստացման գործընթացը, սակայն դրա հետ մեկտեղ Իրանի հետ ցանկացած համաձայնագրի դեպքում պետք է վերացվեն նրա դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հեռուստատեսությամբ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Իրանն ու «Վեցյակը» իրանական միջուկային ծրագրի հարցի շուրջ համաձայնագրի կնքմանը պետք է հասնեն մինչև հուլիսի 20-ը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «վեցնյակի» միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում Իրանը պարտավորվում է առաջիկա 6 ամսվա ընթացքում դադարեցնել մինչև 20% ուրանի հարստացման գործընթացը, ցենտրիֆուգների տեղադրումը, ինչպես նաև բացել իր միջուկային օբյեկտները օտարերկրյա միջուկային փորձագետների դիմաց:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ