Կադիրովը հանդես է եկել մարզաշապիկով, որի վրա եղել է Պուտինի նկարը (տեսանյութ)
Աշխարհ
Չեչնայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը մասնակցել է Ռուսաստանի օրվան նվիրված հեծանվավազքին, որը կազմակերպվել է Գրոզնիում: Այս մասին հայտնում է korrespondent-ը:
Հեծանվավազքին մասնակցում էին Չեչնայի կառավարության ներկայացուցիչները և երկրի ղեկավարը, ում մարզաշապիկի վրա պատկերված էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կրկին շատ հետաքրքիր քայլով փորձել է ցույց տալ իր համակրանքը դեպի ՌԴ նախագահ Պուտինը: Ռուսաստանի օրվան նվիրված հեծանվավազքի ընթացքում նա կրել է Պուտինի նկարով պատկերված մարզաշապիկ»,-ասվում հայտարարության մեջ:
Չեչնիայի առաջնորդն անձամբ հանձնել է հեծանվավազքի հաղթողի մրցանակը. մարաթոնի ամենաարագ մասնակիցը` որպես պարգևատևում, ստացել է Toyota Corolla ավտոմեքենա:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան