«Գազպրոմը» կբանակցի Կիևի հետ
Աշխարհ
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը համաձայնել է գազային խնդրի հետ կապված Կիևում բանակցություններ վարել ուկրաինական «Նավթոգազի» հետ։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
«Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հաստատել է, որ Կիևում նոր հանդիպում է նախապատրաստվում և ռուսական կողմը պատրաստ է փոխզիջումների, սակայն իրենց վրա ճնշում գործադրելն անիմաստ է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացնեյուկը պրոֆիլային նախարարություններին, «Ուկրաինայի նավթոգազ»-ին և մարզային պետական վարչակազմերին հանձնարարել է անցնել էներգետիկ ոլորտում գործառութային ծրագրին, որը նախատեսում է երկուշաբթի օրվանից ռուսական գազի մատակարարման դադարեցում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ