Դոնեցկում կրակոցներից ուկրաինացի 3 սահմանապահ է զոհվել
Աշխարհ
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Մարիուպոլի շրջանում սահմանապահ տեխնիկայի շարասյան վրա արձակած կրակոցների արդյունքում, նախնական տվյալներով, 3 սահմանապահ է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի բաժնի ղեկավար Օլեգ Սլոբոդյանը: «Ըստ նախնական տվյալների` կրակոցների արդյունքում 3 սահմանապահ զոհվել է, ևս 4-ը վիրավոր են»,- ասել է նա:
Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության լրատվական բաժնի ղեկավարը հաստատել է, որ սահմանապահ տեխնիկայի շարասյան վրա զինված հարձակումը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան