Վրաստանի ՏԻՄ ընտրություններում առաջատար է «Վրացական երազանք» կուսակցությունը
Վրաստան
Վրաստանի 71 քաղաքների ու շրջանների ինքնակառավարման մարմինների ընտրություններում, նախնական տվյալներով, առաջատարը «Վրացական երազանք» իշխող կոալիցիան է՝ 54.76 տոկոս ձայնով: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Նախկին իշխող կուսակցություն «Միացյալ Ազգային շարժումը» ստացել է ընտրողների ձայների 20.71 տոկոսը:
Թբիլիսիի ինքնակառավարման մարմինների պատգամավորների ընտրություններում «Վրացական երազանքը» 729 ընտրատեղամասերից 72-ի տվյալների նախնական հաշվարկով առաջատար է` ձայների 46.58 տոկոսով: Երկրորդ տեղում «Միացյալ Ազգային շարժումն է»` 25.45 տոկոս ձայնով:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան