Իսլամիստները Իրաքում ևս մեկ քաղաք են գրավել
Աշխարհ
Իսլամիստ զինյալները վերահսկողություն են սահմանել Իրաքի Թալ-Աֆար քաղաքում, որը տեղակայված է Նայնավա նահանգի հյուսիսում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Շաբաթվա սկզբին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը գրավել էր նահանգի վարչական կենտրոն Մոսուլը, և նահանգի մեծ մասն այժմ իսլամիստների վերահսկողության տակ է հայտնվել: Ավելի ուշ հաղորդել էր, որ ողջ նահանգն արդեն զինյալների ձեռքում է:
Իրավիճակն Իրաքում հատկապես վատացել է վերջին օրերին` այն բանից հետո, երբ զինյալ խմբավորումները գրավել էին Մոսուլ և Տիկրիտ քաղաքներն ու հայտարարել Բաղդադը գրավելու իրենց մտադրության մասին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան