ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Թուրքիա
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հունիսի 15-ի երեկոյան երկօրյա այցով ժամանել է Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Անկարայում Ռասմուսենը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվող օրակարգային թեմաներից են լինելու Իրաքի Մոսուլ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները: Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Ռասմուսենը և Դավութօղլուն մամուլի ասուլիս կտան:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան