«Գազպրոմը» դիմել է Ստոկհոլմի միջնորդ դատարանին` «Նաֆտոգազից» 4,5 մլրդ դոլար բռնագանձելու պահանջով
Աշխարհ
«Գազպրոմը» Ստոկհոլմի միջազգային միջնորդ դատարանում «Նաֆտոգազ Ուկրաինա» ազգային բաժնետիրական ընկերության դեմ հայց է հարուցել` մատակարարված բայց չվճարված գազի դիմաց 4,5 մլրդ դոլարի չափով պարտքի գանձման մասին:
«Գազպրոմը» հունիսի 16-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ից սահմանել է «Նաֆտոգազ Ուկրաինիի» համար գազի մատակարարումների կանխավճարի ռեժիմ: «Որոշումն ընդունվել է «Նաֆտոգազ Ուկրաինիի» խորոնիկական չվճարումների պատճառով: Մատակարարված ռուսական գազի դիմաց ընկերության ժամկետանց պարտքը կազմում է 4,458 միլիարդ դոլար. 1,451 միլիարդ դոլարը՝ 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբերի համար և 3,007 միլիարդ դոլարը` 2014 թվականի ապրիլ-մայիսի համար»,- ասված է ռուսական հոլդինգի հաղորդագրության մեջ, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան