Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան մոտ անկարգություններ հրահրելու մեղադրանքով չորս մարդ է ձերբակալվել
Ռուսաստան
Ռուս իրավապահները ձերբակալել են 4 մարդու, ովքեր փորձել են Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան ուղղությամբ դյուրավառ նյութեր շպրտել և հրահրել անկարգություններ: Այս մասին հայտնում է itar-tass-ը` վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի կենտրոնական վարչության մամուլի ծառայությանը:
«Առավոտյան ժամը 10-ի սահմաններում չորս քաղաքացիները Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան ուղղությամբ դյուրավառ նյութեր են շպրտել: Միջադեպի առթիվ ձերբակալվել է 4 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածները տարվել են Ներքին գործերի նախարարության բաժանմունք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)