ԻԼԻՊ խմբավորումը Թիրքիթ քաղաքում 1700 ուսանող է սպանել
Աշխարհ
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կամ կրճատ ԻԼԻՊ խմբավորումը հայտարարել է, որ Թիրքիթ քաղաքում ռազմաօդային ուժերի ֆակուլտետի 1700 շիա ուսանող է սպանել: Խմբավորման աղբյուրները Twitter-ում հրապարակել են տեսանյութեր և լու սանկարներ, որտեղ ցուցադրվում են, թե ինչպես նրանք հարյուրավոր ուսանողների են սպանում բեռնատարների մեջ, ապա ցուցադրվել են մահապատժի ենթարկելու կադրեր: 2500 ուսանողներից 1700-ը սպանվել են, իսկ մնացածներին ներում է շնորհվել կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի հրամանով:
Պաշտոնական Բաղդադը տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկություն չի հրապարակել և չի արձագանքել:
Լիբանանյան Ալ Մայադին կայքը տեղեկացնում է, որ Իրաքի արևելյան Ֆալուջա քաղաքում բանակը ԻԼԻՊ-ի 200 անդամի է ոչնչացրել: Խմբավորման ևս 10 անդամ սպանվել են Բաղդադի հարավում:
Ավելի վաղ ԻԼԻՊ-ը հարձակվել էր Իրաքի Մոսուլ քաղաքի վրա և գրավել այն: Քաղաքի բնակիչները, այդ թվում հայ ընտանիքնենրը ստիպված հեռացել էին ավելի անվտանգ վայրեր:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան