Ես նրա հետ այլևս խոսելու բան չունեմ. Լավրովը` Ուկրաինայի ԱԳ նախարարի մասին
Աշխարհ
ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ինքն այլևս խոսելու բան չունի Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ, ով հունիսի 14-ին, գալով Կիևում արմատականների հարձակմանը ենթարկված ՌԴ-ի դեսպանատան մոտ, ամբոխի խրախուսական գոռոցների ներքո անպարկեշտ արտահայտություններ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:
Ավելի վաղ Լավրովն արդեն հայտարարել էր, որ Դեշչիցան անցել է պարկեշտության սահմանը:
«Երեկ ես ամեն ինչ ասել եմ նրա պահվածքի կապակցությամբ: Ես նրա հետ այլևս խոսելու բան չունեմ, և այլևս չեմ պատրաստվում նրա հետ շփվել»,- ասել է Ռուսաստանի նախարարը մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Բելառուսի իր պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ կայացած բանակցությունների արդյունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ