Ռուսաստանն ամբողջովին դադարեցրել է գազի մատակարարումն Ուկրաինային
Աշխարհ
Ռուսաստանն ամբողջովին դադարեցրել է գազի մատակարարումն Ուկրաինային, և ներկա պահին միայն տարանցիկ վառելիք է պոմպամղվում դեպի Եվրամիություն: Այդ մասին, ինչպես հայտնում է «Ուկրինֆորմը», հունիսի 16-ին հանրապետության նախարարների կաբինետի նիստում հայտարարել է «Նաֆտոգազ Ուկրաինի» ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլևը:
«Այո, այսօր ժամը 10:00-ին «Գազպրոմն» ամբողջովին դադարեցրել է գազի մատակարարումը: Ուկրաինան իր պահանջմունքների համար այլևս գազ չի ստանում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ «Գազպրոմն» Ուկրաինային գազի մատակարարման կանխավճարային համակարգ է փոխադրել հունիսի 16-ին` ժամը 10:00-ին, ինչպես նաև Ստոկհոլմի միջնորդ դատարանում հայց է հարուցել 4,5 մլրդ դոլարի պարտքը վերադարձնելու պահանջով: «Նաֆտոգազը» նույնպես հայց է ներկայացրել Ստոկհոլմի դատարան՝ պահանջելով փոխել գազի գինը և հատուցել 6 մլրդ դոլարի գերավճարը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան