«ԱՄՆ-ն պետք է կին ղեկավարի». Հիլարի Քլինթոն
Աշխարհ
ԱՄՆ նախկին առաջին տիկին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է պետության ղեկավար նշանակել կնոջ։ Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով գերմանական Stern ամսագրին:
«Այդ հարցում մենք բավականին հետ ենք մնում Գերմանիայից։ Իհարկե, ես ցանկանում եմ, որ ԱՄՆ-ն նույնպես մոտ ժամանակում կին ղեկավարի, և ես կանեմ հնարավորը, որպեսզի դա տեղի ունենա»,- ասել է Քլինթոնը։
Քլինթոնը հայտարարել է նաև, որ շատ լավ հասկանում է Գերմանիայի բնակիչներին, որոնք վրդովված են իրենց երկրի տարածքում ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից իրականացվող էլեկտրոնային լրտեսման մասին լուրերից։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ