Պորոշենկոն հանդես է եկել Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների նախաձեռնության օգտին: Այդ մասին ասվում է Պորոշենկոյի պաշտոնական կայքում:
«Այդ օրինագիծն ամբողջովին համապատասխանում է իշխանության ապակենտրոնացման վերաբերյալ մեր նախաձեռնությանը և Դոնբասում մեր խաղաղ ծրագրի հանգուցային բաղադրիչն է»,- ընդգծել է նա:
Նախագահը նաևհանդես է եկել սահմանադրական փոփոխություններից և մարտական գործողությունների դադարեցումից հետո Դոնեցկում և Լուգանսկում վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու օգտին:
Հունիսի 16-ին նախագահը հայտնել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը կստորագրվի և խորհրդարան կներկայացվի արդեն այս շաբաթ:
«Ես վստահ եմ, որ նախագահական լիազորությունների զգալի մասի պատվիրակումը տարածքային համայնքներին թույլ կտա տեղական խորհուրդներին ստանձնել նաև պատասխանատվությունը»,- ասել է նա:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան