ԱՄՆ-ն և Եվրոպան Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կկիրառեն
Աշխարհ
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Press TV-ին, ԱՄՆ-ն խորհրդակցում է եվրոպացի դաշնակիցների հետ` Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցի շուրջ: Այս մասին հայտնում է պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը:
«Մենք համագործակցում և մանրամասն քննարկում ենք այս հարցը, որպեսզի հասկանան, թե ինչպիսին պետք է լինի պատժամիջոցների այս նոր փուլը և ում դեմ այն կկիրառվի»,- հայտարարել է Նուլանդը:
Նուլանդը` մեղադրելով Ռուսաստանին Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների դաշնայնացման կողմնակիցներին աջակցելու համար, հայտնել է` ակնհայտ է, որ վերջին շաբաթվա ընթացքում այդ շրջաններում նկատվում է իրավիճակի կտրուկ և լուրջ վատթարացում:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան