Ռուսաստանն Ուկրաինայի իրադրության վերաբերյալ նորացված բանաձև է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Աշխարհ
ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի իրադրության վերաբերյալ նորացված բանաձև է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ դրանում Արևմուտքի առաջարկությունների հիման վրա ներառելով դրույթներ հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:
Նրա խոսքով՝ ԱԽ-ի նիստին հրավիրված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը նշել է, որ հարկավոր է իրադրության կարգավորմանն ուղղված քաղաքական քայլեր ձեռնարկել:
Ինչպես նշում են արևմտյան ԶԼՄ-ները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրները, Ամոսն ասել է, որ «քաղաքական կարգավորման բացակայության դեպքում մենք Ուկրաինայում կարող ենք բախվել հումանիտար ճգնաժամի»: Այս հայտարարությունն արևմտյան ԶԼՄ-ները մեկնաբանել են որպես այն բանի ընդունում, որ առայժմ Ուկրաինայի արևելքում չկա հումանիտար ճգնաժամ:
Չուրկինը նաև անդրադարձել է Ռուսաստանի նախագահի հասցեին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դեշչիցայի արած վիրավորական արտահայտություններին: «Նա մեզ համար այլևս գոյություն չունի: Նրա միակ գործառույթն այն էր, որ ամերիկյան հրահանգները թարգմաներ ուկրաիներենով: Այնպես որ կորուստը մեծ չէ»,- հավելել է Չուրկինը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան