Ուկրաինայի արևելքում հատուկ գործողության ընթացքում զոհվել է ուժային գերատեսչությունների 125 ներկայացուցիչ
Աշխարհ
Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման, որը կառավարությունում պատասխանատու է ուժային բլոկի համար, հայտնել է, որ երկրի արևելքում հատուկ գործողության ընթացքում զոհվել է ուժային գերատեսչությունների 125 ներկայացուցիչ:
«Զոհվել է ուկրաինացի 125 զինծառայող»,- ասել է Յարեման ուկրաինական ICTV հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ զոհվածներից 96-ն Ուկրաինայի զինուժերի զինծառայողներ են, 22-ը ՆԳ նախարարության աշխատակիցներ, մնացածը՝ Անվտանգության ծառայության և Ուկրաինայի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել