ԱՄՆ-ն Իրանի հետ քննարկել է Իրաքի իրադրությունը
Աշխարհ
ԱՄՆ-ն Իրանի հետ քննարկել է Իրաքի իրադրությունը: Հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան) հետ Իրանի բանակցությունների հերթական փուլի ընթացքում: Այդ մասին հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Մենք պատրաստ ենք գործակցել իրանցիների հետ, ճիշտ այնպես, ինչպես մենք տարածաշրջանի մյուս խաղորդների հետ գործակցում ենք այն սպառնալիքի շուրջ, որը ներկայացնում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը»,- ասել է նա:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ գործակցությունը «չի ներառի ռազմական գործողությունների կոորդինացում կամ Իրաքի ապագայի վերաբերյալ ռազմավարական որոշումների քննարկում»:
«Մենք խոսելու ենք այն մասին, թե «Իրանի և Լևանտի իսլամական պետությունը» ինչպես է սպառնում տարածաշրջանի երկրներին, ներառյալ Իրանը»,- հավելել է դիվանագետը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան