Սլավյանսկում ժամանակավոր հրադադար է հայտարարվել. Ավակով
Աշխարհ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ ուժայինները դադարեցրել են կրակը Սեմյոնովկայի շրջանում՝ Սլավյանսկի մոտ: Այս մասին հայտնում է Bезформата.ru-ն` վկայակոչելով Ավակովի Facebook-յան էջը:
Հրադադարը սահմանվել է ջրամատակարարումն ապահովելու նպատակով:
«Ժամանակավոր հրադադարի գլխավոր նպատակն այն է, որ թույլ կտա վերանորոգման աշխատանքներ իրականացնել Դոնբասի քաղաքների ջրամատակարարումը վերականգնելու համար, որը դադարեցվել էր մեկ շաբաթ առաջ` «Հյուսիսային Դոնեցկ-Դոնբաս» ջրատարի պոմպակայանի գնդակոծության հետևանքով»,- հայտնել է Ավակովը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ