Փսակին այս անգամ էլ խայտառակվել է` շփոթելով Իրաքն ու Իրանը
Աշխարհ
ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին հերթական անգամ շփոթել է աշխարհագրությունը՝ խառնելով Իրանն ու Իրաքը: Այս մասին հայտնում է alfanews.com.ua-ն:
Սպիտակ տանը նա խոսել է Իրաքում իսլամիստների ծավալած գործողությունների մասին` հայտնելով, որ նրանք իրենց վերահսկողության տակ են առել երկրի մեկ երրորդը: Այս մասին խոսելիս նա երկու անգամ Իրաքն Իրան է անվանել, այդ ընթացքում նրան մի քանի անգամ ուղղել են լրագրողները:
Նա հրաժարվել է դատապարտել Ուկրաինայի արտգործնախարարին, ով հունիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում վատ էր արտահայտվել Ռուսաստանի նախագահի հասցեին: Փսակին կարծիք է հայտնել, որ Դեշիցայի հիմնական նպատակն է եղել կայունացնել Կիևում Ռուսաստանի դեսպանատան առջև տեղի ունեցած իրավիճակը, այլ ոչ թե «հատուկ» երգ նվիրել Պուտինին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան