Երկու հզոր տոռնադոներ են պատուհասել ԱՄՆ-ի Նեբրասկայի նահանգը
Աշխարհ
Երկու հզոր տոռնադոներ են պատուհասել ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում գտնվող Նեբրասկայի նահանգը: Այդ մասին հաղորդել է BBC-ն` հղում անելով տեղական իշխանությունների հայտարարությանը: Առայժմ հաղորդվել է մեկ զոհվածի և օրհասական վիճակում գտնվող 16 վիրավորների մասին:
Տոռնադոները մոլեգնել են միմյանցից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա: Հատկապես տուժել է Ֆիլջեր փոքր քաղաքը. քամու պոռթկումները արմատախիլ են արել ծառեր, վնասվել են մի քանի տներ: Փորձագետների գնահատումների համաձայն՝ ավերվել է Փիլջերի բոլոր շինությունների 50-ից մինչև 75 տոկոսը, քաղաք, որն ունի շուրջ 350 բնակիչ:
Օդերևութաբանները նաև գրանցել են տոռնադոյի մոտենալը նահանգի կենտրոնին` Բերուել քաղաքին: Նեբրասկայի նահանգապետ Դեյվ Հեյնեմենը արտակարգ դրություն է հայտարարել, նա ծրագրում է առաջիկա ժամերին պաշտոնյաների ու արտակարգ ծառայությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ ժամանել աղետի վայր, հաղորդել է «Ինտերֆաքսը»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)