Թուրքերը պատմական Անիում նորաձևության ցուցադրություն են անցկացրել
Աշխարհ
Թուրքիայի Այդըն համալսարանը «Մշակույթի և զբոսաշրջության միջազգային օրեր» կոչված Կարսում անցկացվող միջոցառման շրջանակում պատմական Անի մայրաքաղաքում նորաձեության ցուցադրություն է կազմակերպել:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, ցուցադրության ընթացքում ներկայացվել են տարբեր ազգությունների էթնիկ հագուստներ, որոնք պատրաստվել են համալսարանի ուսանողների և դասախոսների մասնակցությամբ:
Միջոցառմանը մասնակցել են Կարսի նահանգի գործադիր իշխանության և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Թուրքական Elle Turkey ամսագրի 2011 թվականի դեկտեմբերյան համարում տպագրվել էին հայտնի մոդելներ Անա Զալևսկայի և Կարոլին Մաչովայի` Անիում նորաձևության ցուցադրության ժամանակ թուրք լուսանկարիչ Սենոլ Ալթունի կողմից արված լուսանկարները:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ