Ուկրաինական ճգնաժամը 2-3 դոլարով բարձրացրել է նավթի գինը. ՕՊԷՔ
Աշխարհ
Ուկրաինական ճգնաժամը մեկ բարելի հաշվով 2-3 դոլար է ավելացրել նավթի համաշխարհային գնին: Այդ մասին հայտարարել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) գլխավոր քարտուղար Աբդալա Սալեմ ալ Բադրին:
«Այն չի գերազանցում 2-3 դոլարը, որովհետև շուկան նյարդայնանում է միայն մատակարարումների ձախողման սպառնալիքի պատճառով: Իսկ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կապը չափազանց ամուր է: Խոսքը օրական միլիոնավոր բարել նավթի և միլիարդավոր խորանարդ մետր գազի մասին է: Փոխադարձ ներդրումները թույլ չեն տալիս ծագող խնդիրները լուծել այլ կերպ, քան ողջամիտ մարդկանց երկխոսության ճանապարհով»,-նշել է գլխավոր քարտուղարը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան