Պորոշենկոն Ուկրաինայի սահմանի վերահսկողությունն ուժեղացնելու համար օգնություն է խնդրում ԵՄ-ից և ԱՄՆ-ից
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հունիսի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկվել է խաղաղ ծրագրի իրականացման, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման մասին հարցեր: Այս մասին հայտնում է "Украинская правда"-ն։
«Ուկրաինայի պետական սահմանի վերահսկողության ուժեղացման համար անհրաժեշտ է ԵՄ-ի, ԱՄՆ-ի օգնությունը, իսկ մյուս կողմից Ուկրաինան հավատարիմ կմնա ստանձնած պարտավորություններին»,- ասել է Պորոշենկոն:
Մերկելն իր աջակցությունն է հայտնել նախագահի խաղաղ ծրագրի իրականացմանը միտված քայլերին:
ԵՄ-ի հետ հարաբերությունների քննարկման ընթացքում Պորոշենկոն նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հունիսի 27-ին Բրյուսելում Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը ստորագրել:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ